Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ռնգեղջյուրը և բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռևս փոքրիկ տղաներ էին, աշխարհում, Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։


Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․
Ռը՛նգ, ֊ռը՛նգ֊, ռընգեղջյուր,
Խժռում ես դու ամենուր,
Չես մտածում այն մասին,
Որ վնաս է փորիկին։
Հետո ուտում էր հարյուր հատ շոկոլադով թխվածք, վրան էլ մի բաժակ կաթ էր խմում ու քնում։
Բայց գիշերները երազ էր տեսնում, և ամեն անգամ նույն երազը։ Նա երազում տեսնում էր, որ մեկն իրեն խուտուտ է տալիս։ Սկզբում թեթեւակի, հետո ավելի ուժեղ, և վերջում էնպես, որ խեղճը չէր դիմանում։ Դրա հետևանքով Սեմն անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր դմփոցով ցած էր ընկնում մահճակալից։
Նա շատ մեծ էր ու հաստլիկ։ Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկարար ու անհանգիստ ռնգեղջյուր է։


Խեղճ Սեմը չգիտեր՝ ինչ անի։ Ու մի անգամ, նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բվի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բվի անունը Ջուդի էր, նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերը՝ մաքրում էր ճանկերը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button