Լուրեր

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Ինքնաթիռը բժշկական սարքավորումներ և դեղեր է տեղափոխում՝ Հայաստանի առողջապահական համակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց աջակցելու համար»,- գրել է դեսպանը։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք — հեռախոսամարաթոնին։

Ցուցադրել ավելի
Back to top button