Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․Կուկուլիկուն և արևը

Լինում է, չի լինում, տանիքին ապրող մի աքլոր է լինում։ Անունն էլ՝ Կուկուլիկու։ Նա պատրաստված էր պղնձից ու միայն մի ոտքն էր երկաթյա ։ Կուկուլիկուն նստած էր եկեղեցու բարձր ձողասայրին, իսկ եկեղեցին՝ գտնվում էր բլրի գագաթին։
Հենց էդ բլրի հետևից էլ, ամեն առավոտ, ծագում էր Արևը։ Եվ թվում էր, որ Արևը եկեղեցու ձողասայրին շատ մոտիկ է, էնքան մոտիկ, որ եթե ուզենար՝ Կուկուլիկուն իր պղնձե թևով կարող էր հասնել նրան։


Առավոտները Արևը միշտ էլ քաղցած էր լինում։ Նրա սիրելի նախաճաշը հացի կարմրացրած շերտն էր, կամ ինչպես անգլիացիներն են ասում՝ թոսթը։
Մի անգամ արևն իր համար նախաճաշ էր պատրաստում ու հանկարծ զգաց, որ իրեն խուտուտ են տալիս։ Նայեց վար։ Սակայն տանիքին ապրող աքլորից ու եկեղեցու ձողասայրից բացի ոչինչ չնկատեց։


Արևն ուսերը վեր քաշեց, մի անգամ էլ նայեց շուրջը ու որոշեց ուտել կարմրած հացը, բայց պարզվեց, որ այն լրիվ այրվել է ու միայն մոխիրն է մնացել։
Արևի տրամադրությունն ընկավ։ Նա թաքնվեց ամպի ետևն ու ամբողջ օրը դուրս չեկավ։

Հաջորդ օրն առավոտյան՝ դարձյալ․ հենց որ Արևն սկսեց նախաճաշի համար հաց կարմրացնել, հանկարծ զգաց, որ իրեն խուտուտ են տալիս։ Նա վար նայեց, վեր քաշեց ուսերը, իսկ երբ մոտեցավ հացին, պարզվեց, որ այն կրկին այրվել է։
Արևը շատ բարկացավ։ Նետեց այրված թոսթն ու ամպին էլ ստիպեց, որ անձրեւ տեղա։ Սկսվեց իսկական մի հեղեղ, կայծակն ու որոտն էլ հետը։ Ի՜նչ ամպրոպ էր…

Ցուցադրել ավելի
Back to top button