Լուրեր

Ճանաչենք մեր հերսոներին

ՊԲ-ն շարունակում է ներկայացնել ռազմաճակատում աչքի ընկած զինվորներին

Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:

Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:

Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:

Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:

Փառք մեր հերոսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button