ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակն ու ասել, որ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։
«Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի»,-ասել է նախարարը։
Թորոսյանը նշել է, որ արդեն կանխավճար են տվել պատվաստանյութ ձեռք բերելու համար։
«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա»,-ասել է Թորոսյանը։