Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։
«Շնորհակալություն, Սան Ջորջո դի Նոգարո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում։