Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, գրում է Ռիա նովոստի գործակալությունը։

Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի երեկոյան ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունել ՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգտին չի գնա եւ չի օգնի խաղաղ գործընթացի առաջմղմանը:

«Քվեարկությունից առաջ բանավեճի ժամանակ (Սենատում) Զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը… հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button