Լուրեր

Ճամբարակում, Սևանում և Գավառում ձյուն է տեղացել

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Գորիսի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button