Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,- գրել է նա։