Լուրեր

Ֆրանսիան՝ մանկական «Եվրատեսիլ»-ի այս տարվա հաղթող

Մանկական «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան (Valentina)՝ J’imagine երգով: Մասնակիցը ստացել է 200 միավոր:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչները։

Եզրափակիչը կայացել է Լեհաստանում՝ հեռուստակամրջի ձևաչափով։

Եզրափակչում հանդես է եկել 12 երկրի մասնակից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մալթայից, Լեհաստանից, Սերբիայից, Իսպանիայից և Նիդերլանդներից։ Հայաստանն այս տարի հրաժարվել էր մասնակցությունից ԼՂ-ում ընթացող պատերազմի պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button