Զարթուցիչ

Այսօր տնային կենդանիների համաշխարհային օրն է

Բելկա ու Ստրելկա շնիկներն առաջին տիեզերագնացներն են։ 1960 թվականին ‹‹Սպուտնիկ 5›› տիեզերանավով, նրանք հասան տիեզերք և շուրջ 25 ժամ Երկրի շուրջ պտտվելուց հետո, անվնաս հետ վերադարձան։
Ակիտա անունով շունն էլ տիրոջ մահից հետո ամեն օր սպասում էր նրան այն կայարանում, որտեղից տերն ուղևորվում էր աշխատանքի։
Այս օրինակները նրա համար են, որ հիշենք, թե որքան մեծ է կենդանիների դերը մեր կյանքում, և, իզուր չէ, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին աշխարհում նշվում է ընտանի կենդանիների օրը։

Այս տոնի մասին առաջին անգամ բարձրաձայնվել է 1931թ-ին՝ բնապահպանների կողմից կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ։ Եվ այդ օրվանից սկսած, ամեն տարի՝ նոյեմբերի 30-ին նշվում է ընտանի կենդանիների օրը։ Ի դեպ, եվրոպական երկրներում կենդանիներն ընտանիքի անդամ են համարվում և ունեն հավասար իրավունքներ։ Զարմանալի չէ, որ օրվա կարգախոսը Անտուն դե Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից է ընտրված.
«Դու հավերժ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես»:

Տնային կենդանիների օրը ամեն երկիր յուրովի է նշում։ Վերջին տարիներին մեծ տարածում է գտել «Զանգակ» ակցիան, երբ տարբեր քաղաքների կենդանաբանական այգիներում երեխաները մեկ րոպե զանգեր են հնչեցնում՝ այդպիսով բոլորի ուշադրությունը հրավիրելով կենդանիների պաշտպանության խնդիրներին։

Շուրջ մեկ ամիս է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասաններն ու ռեժիսորները հանդես են գալիս ‹‹Հաղթելու մշակույթ›› նախաձեռնությամբ և բարեգործական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ են իրականացնում Արցախից Հայաստան եկած տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար։
Մեկ ամսվա ընթացքում <<Հաղթելու մշակութ>> նախաձեռնությունն արցախցի մի շարք ընտանիքների օգնություն է ցուցաբերել։ Իսկ նրանց հերթական անակնկալը ‹‹Մեկ օր հրաշքում›› Ամանորի միջոցառումն է։

Ցուցադրել ավելի
Back to top button