Լուրեր

«System of a Down»-ի «Chop Suey» տեսահոլովակը YouTube-ում հատել է 1 միլիարդի սահմանը

«Protect the land» եւ «Genocidal humanoidz» երգերի թողակումից օրեր անց «System of a down» ռոք խմբի «Chop Suey» երգը 1 միլիարդից ավելի դիտում է գրանցել։ Այն դարձել է խմբի առաջին ստեղծագործությունը, որը հատել է միլիարդի սահմանը:

«System of a Down»-ը վաղ 2000-ականների այն եզակի ռոք խմբերից է, որին հաջողվել է գրանցել 1 միլիարդի հասնող դիտում: Մեկ այլ՝ «Linlin Park» բենդը, հավանաբար, նույն շրջանի միակ ռոք խումբն է, որին հաջողվել է YouTube-ում 1 միլիարդի շեմը հատած մեկից ավելի տեսահոլովակ ունենալ»,-գրում է Forbes-ը:

Խոսելով մեր օրերում «Chop Suey» երգի շարունակվող հաջողության մասին՝ պարբերականը դրա հավանական գործոններից մեկը համարում է դրա «անորոշ» մեկնաբանությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button