Հայրիկի դասերը

Հայրիկի դասերը․ Բանավիճելու մասին

Էսօր, հարգելի հայրիկներ, ուզում եմ խոսել, իմ կարծիքով, մի բավական կարևոր թեմայի շուրջ։ Թեման բանավեճն է, ավելի ստույգ՝ բանավիճելու, վիճելու արվեստը։ Կամ՝ արհեստը, ինչպես կկամենաք։


Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ մենք, հայերս, լինելով բավական զգացմունքային ժողովուրդ, հաճախ ենք բանավիճում, թե իրական կյանքում, թե վիրտուալ հարթակներում։ Ու շատ դեպքերում, պարզապես չենք լսում, չենք ընդունում դիմացինի տեսակետը, մոտեցումները, աշխարհայացքն ու հիմնականում պնդում ենք մերը, ամեն գնով փորձելով հաղթած դուրս գալ հերթական բանավեճից։
Բանավեճերը մեր իրականությունում իսկապես շատ են, անգամ կարելի է ասել՝ շատ-շատ։ Եվ մենք, կես կատակ, կես լուրջ, ինքներս խոստովանում ենք՝ որտեղ երկու հայ՝ էնտեղ երեք կարծիք, և դա էլ է ճշմարտությանը մոտ, սիրելի հայրիկիներ, շատ մոտ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button