Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ցախավելն ու Բեֆանան

Բեֆանան ապրում էր Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո, նա ցախավելն օգտագործում էր միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես էր թռչում: Կտրում-անցնում էր միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր էր վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա էր, բայց ճամփորդել չէր սիրում: Նա ամբողջ օրը՝ տանը նստած, շոկոլադ էր ծամում և անիսոնե սառնաշաքար ուտում: Նա ավելի ծույլ էր, քան քսանչորս կովը միասին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button