Լուրեր

Պատերազմին մասնակից ուսանողները և պատերազմի մասնակիցների ուսանող երեխաներն աջակցություն կստանան

Կառավարությունը պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու որոշման նախագիծ է պատրաստում, հայտարարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար։

Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։

Ցուցադրել ավելի
Back to top button