Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Մարդն իր կյանքով չի ապրում

(Ժողովրդական հեքիաթ)

Տերը, եդեմական պարտեզի ծաղիկների մեջ նստած, կյանք է բաժանելիս լինում իր ստեղծած շունչ արարածներին։ Կանչում է մարդուն.
-Մա՛րդ արարած,- ասում է,- քեզ տալիս եմ քսան տարվա կյանք։ Գնա՛, քեզ համար ազատ, ուրախ, անդարդ, մարդավարի ապրի։
Մարդը, դե, ագահ, աչքը ծակ, սիրտը նեղ խռովում է Աստծուց, թե քիչ է կյանք տվել իրեն, հոնքերը կիտում, մի կողմ է քաշվում, նստում։


-Շու՛ն արարած,-ասում է Տերը,- մո՛տ արի։ Դու շատ հավատարիմ կենդանի ես, ես քեզ տալիս եմ քառասուն տարվա կյանք։ Գնա՛, քու շան օրը քաշի։
-Տեր աստված,- ասում է շունը,- ես քառասուն տարի մարդու դռանը հաչեմ ու ոսկո՞ր կրծեմ։ Ինձ քսան տարին էլ բոլ-բոլ է։ Մնացած քսան տարին ավելացրու նեղացած տիրոջս կյանքին, գուցե աչքը կշտանա։
Աստված տեսնում է, որ շունը խելքին մոտիկ բան է ասում, շան քսան տարին տալիս է մարդուն։ Մարդը դառնում է քառասուն տարեկան․․․
Շունը երկնավորի ձեռքը լիզում, գնում է իր բանին։ Բայց անկուշտ մարդը, էլի վիզը ծռած՝ նստած է էնտեղ։ Չի հեռանում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button