Լուրեր

Գյումրիում Թումո կենտրոն է բացվել

Ավելին քան 150-ամյա, երկու երկրաշարժից և երկու հրդեհից վնասված ու վերջապես վերականգնված այս շենքը Գյումրիի հին թատրոնն է։ Թատրոնի կամ արդեն Թումո Գյումրիի շենքն այժմ կարող է ընդունել մինչև 4000 ուսանողի, իսկ իր ժամանակակից տեխնիկական ապահովման, բազմաֆունկցիոնալ բեմի շնորհիվ կարող է վերագտնել իր դերը` որպես քաղաքի ամենակարևոր մշակութային կառույցներից մեկը:

Այս մասին գրում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների ֆեյսբուքյան էջում։

<<Շնորհակալ ենք գյումրեցիներին, որոնց հանգանակություններով դեռ 19-րդ դարում կառուցվեց շենքը, և ովքեր հետագայում պահպանեցին ու ապրեցրեցին այն՝ բազմաթիվ նշանավոր ներկայացումներով ու օպերաներով։ Շնորհակալություն Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամին, որի աջակցությամբ շենքը վերջապես վերականգնվեց ու գյումրեցի պատանիներին հնարավորություն տվեց սովորել ամենանորարարը արվեստի և տեխնոլոգիաների ոլորտում>>։

Ցուցադրել ավելի
Back to top button