Հոպլյա՛, հեքիաթ
Հոպլյա՛, հեքիաթ․ Կապույտ լուսացույցը
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսացույցը տարօրինակ բան արեց: Նա սովորականի պես հանգիստ ու կանոնավոր աշատում էր, ու մեկ էլ հանկարծ տժժաց, դժժաց և նրա բոլոր լույսերը, անսպասելի, կապույտ դարձան։ Կանաչը, կարմիրն ու դեղինը կորան ու վառվեց միայն կապույտը։ Մարդիկ չգիտեին ինչպես վարվել: Նրանք ապշած ու անհամարձակ իրար էին նայում ու հարցնում ․
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք: Իսկ եթե ոչ նա, ոչ էլ նա՝ բա ի՞նչ անենք․․․հը՞, ո՞վ կասի․․․
Մինչդեռ, իր բոլոր «աչքերից», բոլոր ուղղություններով, լուսացույցն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, անհավատալի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ․․․