«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ մեր հայրենակիցները շարունակում են հանդես գալ նոր հրաշալի նախաձեռնություններով:
«Nike ապրանքանիշի այս ինքնատիպ դիզայնով սպորտային կոշիկներն աճուրդի են հանվել NFL AUCTION կայքում, և վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով:
Աճուրդը կավարտվի 2021 թվականի հունվարի 6-ին: Շնորհակալ ենք: Հիմնադրամը խրախուսում է նմանատիպ նախաձեռնությունները»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ: