Լուրեր

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնը. քաղաքապետ

Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից:

«Այստեղ 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում»,-նշել է քաղաքապետը:

 Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով դրվել է մի քանի կարևորագույն նպատակ՝ սկսած բնապահպանականից,  վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:  Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո: Կապույտը՝ պլաստիկի համար է: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:

«Փոքր մոխրագույն, սև թափոնամաններն ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, և այլն: Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,-նշել է Մարությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button