Ռուսական կողմը կշարունակի անհատույց օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք, իհարկե, խոսեցինք կորոնավիրուսին հակազդելու խնդիրների մասին», — ասել է Լավրովը:
«Երկկողմ ձևաչափով Ռուսաստանը կշարունակի մատակարարել իր հայ ընկերներին անվճար շարժական կենսաբանական լաբորատորիաներ, փորձարկման համակարգեր, ռեակտիվներ, բժշկական սարքավորումներ», — նշել է ՌԴ ԱԳ նախարարը;
Նրա խոսքով ՝ Երևանը շահագրգռված է համագործակցել ռուսական հակավիրուսային պատվաստանյութերի օգտագործման հարցում: