ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին:
Մասնակցել կարող են՝
1. Ուսուցիչները և դաստիարակները,
2. Տնօրենները,
3. Ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։
Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից:
Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։