Ժամանակին Դհավալմուք անունով մի մարդ էր ապրում Հնդկաստանում։ Նա երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում էր նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երբ Դհավալմուքը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերն աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը, մի օր, շարժեց Դհավալմուքի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա, Դհավալմուքը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ․․․
մեկ րոպեից էլ քիչ