Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41):
Մասնագետներն անձի կարիքը կգնահատեն նրա գտնվելու վայրում (առողջապահական կազմակերպությունում, վերականգնողական կենտրոնում, տանը), ինչպես նաև՝ տեսակապի միջոցով:
Բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը և պետական հավաստագիրը տրվում է 3-ից 10 օրվա ընթացքում:
Ավելին՝ https://bit.ly/3a82hFh