ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքականների դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 2020 թվականն ավարտում է 99-րդ տեղում։
Վարկանիշը գլխավորում է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան ու Իտալիան։