Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ:
Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո:
Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` Առողջապահության նախարարությունը խնդրում է զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից և օգտվել տրամադրվող տեղեկատվությունից: