Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Սենթ — Փանկրասն ու Քինգզ- Քրոսը

Լոնդոնում, նույն հրապարակի վրա, ապրում էին երկու կայարան։ Նրանց անուններն էին Սենթ – Փանկրաս և Քինգզ — Քրոս։
Նրանք ապրում էին իրար կողքի ու միշտ վիճում, թե իրենցից ով է ավելի լավը։
-Իսկ իմ կառամատույցի մոտ կանգնում են ոչ միայն շոգեքարշեր, այլ նաև ջերմաքարշեր,- պարծենում էր Սենթ -Փանկրասը։
-Ի՞նչ անենք։ Ինձ մոտ էլ են կանգնում,- չէր ուզում զիջել Քինգզ- Քրոսը։
-Ես ռեստորան էլ ունեմ,- ասում էր Սենթ- Փանկրասը։
-Ե՛ս էլ։
-Իմը կիրակի օրերին էլ է բաց։
-Պա՜հ, բան ասեց՝ իմն էլ է կիրակիներին բաց։ Ի՞նչ անենք։
Քինգզ- Քրոսը մի քիչ մտածեց՝ հարմար պատասխան գտնելու համար․․․
-Ես տասը կառամատույց ունեմ, իսկ քոնը յոթ հատ է ընդամենը։
-Հա․․․ բայց իմ կառամատույցներն ավելի երկար են,- պատասխանեց Սենթ -Փանկրասը,- իսկ քո ժամացույցը միշտ հետ է ընկնում։
Դա լսելուց հետո, Քինգզ-Քրոսի կայարանի ժամացույցը շատ զայրացավ ու սկսեց տկտկալ ավելի արագ, որպեսզի հասնի վազող ժամանակի հետևից․․․

Ցուցադրել ավելի
Back to top button