Օվկիանոսում մի հսկա կետ էր ապրում, անունն էլ՝ Նիքի։ Նա էնքան մեծ էր, էնքան մեծ, որ քթի ծայրից մինչև պոչի ծայրը՝ ձեռք- ձեռքի տված, նրա վրա կարող էին կանգնել երեսուներեք տղաներ ու աղջիկներ։
Ի՞նչ եք կարծում, ամենից շատ ի՞նչ էր սիրում Նիքին։ Իհարկե, մեղր։
Նիքին մի ընկերուհի ուներ, որի անունը Զզզզզզզ էր։ Զզզզզզզն սովորական մի ճանճ էր ու ապրում էր խոհանոցում, մայրիկի մոտ։
Մի անգամ, Զզզզզզզն զբոսանքի դուրս եկավ առաստաղի վրա, և, հանկարծ, խոհանոցի սեղանին նկատեց մայրիկի թողած երկտողը․ «Զզզզզզզ, զզզվելի՛, սա քո տունը չի»։
«Չէի ասի, թե սիրալիր հյուրընկալություն է,- մտածեց Զզզզզզզն․ «Ինչ արած, թռչեմ Նիքիի մոտ։ Համենայն դեպս, նա հարգում է ինձ»։
Զզզզզզզն հրաժեշտ տվեց Մուրմի փիսիկին ու դուրս թռավ պատուհանից․․․