Լուրեր

Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը՝ հնարավոր պատերազմական հանցագործություն. Human Rights Watch

Human Rights Watch-ն այսօր հրապարակած զեկույցում նշում է, որ ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 8-ին դիտավորյալ են հարվածներ հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն՝ խախտելով պատերազմի օրենքները:

«Շուշի քաղաքում հոկտեմբերի 8-ին ժամեր տարբերությամբ Ղազանչեցոց տաճարի վրա երկու առանձին գրոհները ենթադրում են, որ եկեղեցին, որը մշակութային նշանակություն ունեցող քաղաքացիական օբյեկտ է, դիտավորյալ է թիրախավորվել»,-նշվում է զեկույցում:

Ըստ Human Rights Watch-ի՝ տեղում հայտնաբերված զենքի մնացորդները հաստատում են կառավարվող զենքի կիրառումը, չնայած նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, որ եկեղեցին կարող էր թիրախավորվել միայն սխալմամբ: Կազմակերպությունը նշում է, որ եկեղեցին ռազմական թիրաների շարքում չէր, և հավելում, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ քաղաքը հայկական ուժերի վերահսկողության տակ էր:

«Այս հարձակումները պետք է անաչառ հետաքննվեն, և պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն»,-ասում է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Միջազգային մարդասիրական իրավունքը պատերազմող կողմերից պահանջում է տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմական թիրախնորը: Ռազմական նպատակներով չօգտագործվող քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն արգելվում են և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն:

Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ժառանգությունը, և խուսափել կրոնական և պատմական հուշարձաններին նվիրված շենքերին վնասներից հասնելուց: Դրանց վրա չի կարելի հարձակվել քանի դեռ դա չի բխում ռազմական անհրաժեշտությունից:

«Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, և կառավարությունը պետք անհապաղ հետաքննի հարձակումները հետաքննելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել: Նմանատիպ հարձակումները ռազմական նպատակ չեն հետապնդում, և բոլոր կողմերը պետք է ապահովեն, որ այդ տեսակի հարձակումները պատժվեն և կանխվեն»,-ասում է Ուիլյամսոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button