Լուրեր

Մոտ օրերս նախատեսվում է գերիների փոխանակման երկրորդ փուլը

Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում մնացած գերիների թիվը երեկ Հայաստան վերադարձածներից էապես պակաս է:

«Այս պահի դրությամբ քննարկումը գնում է հաստատված գերիների թվաքանակի մասին, բայց չենք բացառում, որ գործընթացը շարունակական կլինի»,- ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button