Լուրեր

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել

ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն արցախահայության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը՝

  • արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը.
  • կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին.
  • հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։
https://www.facebook.com/v2.3/plugins/post.php?app_id=249643311490&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df25f0e918dcd98%26domain%3Dhy.armradio.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhy.armradio.am%252Ff1550b17498e794%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmfankr%2Fposts%2F3653448144712386&locale=en_US&sdk=joey&width=552
Ցուցադրել ավելի
Back to top button