Լուրեր
Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կաստելյոն քաղաքի քաղաքային խորհուրդը՝ «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագրի հիման վրա, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իսպանիայի դեսպանությունից:
Կաստելյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստելյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։