Լուրեր

Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։

Մեր ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 6-0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Այստեղ էլ Վազգենը 11-0 հաշվով հաղթել է Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ 1/4 եզրափակչում Վազգենը մրցել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ և դարձյալ վստահ հաղթանակ տարավ՝ 10-0։ 

Իսկ կիսաեզրափակչում Վազգենը 7:2 հաշվով առավելության էր հասել  էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button