Լուրեր

4 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ Վորոնինի գավաթի խաղարկությունից

Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։

Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։

Բազմամարտում Դավթյանն անգերազանցելի է եղել 82,899 միավորով և դարձել ոսկե մեդալակիր։ Առանձին վարժություններում նա գրանցել է հետևյալ արդյունքները՝

  • Ազատ վարժություն`13,600 միավոր,
  • Նժույգթափեր`14,000 միավոր,
  • Օղակներ` 14,166 միավոր,
  • Հենացատկ` 14,400 միավոր,
  • Զուգափայտ` 13,500 միավոր,
  • Պտտաձող` 13,233 միավոր:

Արդեն առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button