Լուրեր

«Վերադարձ». երկարատև դադարից հետո օպերային թատրոնի արտիստները կրկին բեմ կբարձրանան

Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո օպերային թատրոնի արտիստները համերգային ծրագրով  տոն կնվիրեն երաժշտասերներին:

Դեկտեմբերի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն:

Կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Ֆրանկի, Մոցարտի, Առնո Բաբաջանյանի, Ջորդանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ելույթ կունենան Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Նունե Բադալյանը, Աննա Մնացականյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Նունե Գրիգորյանը, Մերի Մովսիսյանը:

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Ղազարոս Սարյանի «Գառնի», Ջակոմո Պուչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաև Ղազարոս Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:

Համերգին պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները:

Ցուցադրել ավելի
Back to top button