Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Պահմտոցի

Մի անգամ, Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա մերթ տների հետևում թաքնվեց, մերթ ծխնելույզների և շունչը պահած, էնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։
Էդ գիշեր երբեմն Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան հետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։
-Այ, հիմա կստանաս,- ասաց Լուսինը,- տեսնենք, թե Արևի՞ց որտեղ ես թաքնվելու։
-Երեխաների հետևում, երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը,-ես կդառնամ նրանց ստվերը։
-Ինչ խոսք, խելոք ես մտածել,- ասաց Լուսինը,- բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ՝ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
-Չի՛ գտնի,- պատասխանեց Մութը,- սպասի՛ր, ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ և Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու էնտեղ գիշեր եղավ։ Իսկ էս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Էդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց հետևից, վազում էին նույնիսկ կովերի հետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց, ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button