Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացնում է ռազմաճակատում աչքի ընկած քաջերի պատմությունները։
Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից:
Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:
Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել թշնամու շուրջ 200 զինվորի:
Փառք մեր հերոսներին: