Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Փոքրիկ ձկնորսը

Շա՜տ տարիներ առաջ, Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս կար, անունը՝ Ուրաշիմա։ Լավ ու բարի տղա էր Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։
Մի անգամ նա գնաց ձուկ բռնելու։ Բայց ջրից հանեց մի մեծ, ահագին կրիա։
-Սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի, սրան ի՞նչ անեմ,- մտածեց նա։
Ու կրիան կրկին գցեց ծովը։


Հետո Ուրաշիման պառկեց, քնեց իր նավակում։ Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս եկավ մի սիրուն աղջիկ, մտավ նավակն ու ասաց,-
-Լսի՛ր, Ուրաշիմա՜,ես ծովի թագավորի աղջիկն եմ, ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը, ծովի աստվածը, ուղարկել էր ինձ իմանալու՝ դու բարի՞ ես, թե չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու բարի տղա ես։ Եթե կուզես՝ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։
Ուրաշիման էդպես էլ արեց։


․․․Ա՜խ, ի՜նչ լավ էր էնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից։ Ու էդ ամենը պատկանում էին Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն-Նինիի ամուսինը։ Ու նրանք ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։
Անցավ երեք տարի։ Մի առավոտ էլ Ուրաշիման ասաց․
-Ես շատ բախտավոր եմ էստեղ, իմ աննման Սեն-Նինի, բայց ուզում եմ հարազատներիս տեսնել, և էլի վերադառնալ մոտդ։
-Գնա,- ասաց Սեն-Նինին,- գնա՛, բայց հետդ վերցրու էս տուփը և զգույշ, բաց չանես։ Եթե բաց անես, իմացիր, որ էլ երբե՜ք, երբե՜ք չես կարող վերադառնալ ինձ մոտ։
Ու մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։
Ուրաշիման քնեց ու հայտնվեց իր երկրում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button