Լուրեր
Արցախում հաշվառված երեխաների աջակցության գումարները կվճարվեն դեկտեմբերի 29-ից

Արցախում հաշվառված երեխաների աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող գումարները կարող եք ստանալ վաղվանից՝ դեկտեմբերի 29-ից՝ «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում։
Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը։ Մինչև այդ և գումարը ստանալուց դիմում գրելու կարիք չկա»,- գրել է նախարարը։