Ստեփանակերտի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ին հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ Արցախյան պատերազմում ընկած մեր նահատակների հիշատակը խնկարկելու և օդապարիկներով երկինքը լուսավորելու համար։
Նույնը կազմակերպվելու է նաև Երևանում, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
Օդապարիկներն անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին, իսկ ժամը 22:00-ին դրանք երկինք կբարձրանան։
Հայաստանում և Արցախի Հանրապետությունում Ամանորի առիթով տոնական միջոցառումներ չեն կազմակերպվելու։
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած և 44 օր տևած պատերազմի ընթացքում դեկտեմբերի 25-ի տվյալներով արդեն հրապարակվել է 1898 զոհված զինծառայողի անուն: Մինչ այժմ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 զինծառայողի աճյուն: