Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Դադիվանքում ժամերգություն է անցկացրել։ Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը Տելեգրամի իր ալիքում:
Արցախի թեմի առաջնորդը պսակադրություն և ուխտավորների համար ժամերգություն է անցկացրել քրիստոնեական լեգենդար վանքում:
Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվեր-խաչեր և արցախցի երեխաների նամակները:
Այսօր Դադիվանքում հարսանեկան արարողություն է տեղի ունեցել: