Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գյուտարար դառնալ և գիշեր-ցերեկ սովորում էր՝ երկար տարիներ։
Ու մի օր, վերջապես, ինքն իրեն ասաց.
-Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անցավ փորձեր անելուն և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի անցքերը: Բայց հետո․․․ իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ինչ պիտի աներ․․․շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, առավոտից երեկո․․․երկա՜ր ամիսներ:
Մի օր, վերջապես, ինքն իրեն ասաց.
-Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Գիտնականը երկար մտածեց ու հայտնաբերեց անձրևանոցի վրայի անցքերը ։ Ու կրկին բոլորը․․․ մի լավ ծիծաղեցին նրա վրա:
Բայց գիտնականը չհուսահատվեց։ Նա նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերն ու մի օր, վերջապես, ինքն իրեն ասաց․․․

Ցուցադրել ավելի
Back to top button