«Ռադիոարվեստանոցում» Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլն է։ Վերջին ամիսներին արևիկցիներն իրենց պարապմունքները հեռավար են անցկացրել՝ երգել, պարել ու նվագել են էկրանից այն կողմ։ Հիմա արդեն հանդիպում են փոքրիկ խմբերով և պատրաստվում՝ նոր երգեր ձայնագրելուն։ «Արևիկում» նորը սովորելու, կրթվելու, մեկ քայլ առաջ գնալու մեծ ցանկություն կա։ Բոլորն էլ սիրով են գալիս պարապմունքներին։ Ուրախ են, որ արևիկցի են և առջևում էլ շատ գործեր ունեն անելու։ Շուտով նոր երգ են ձայնագրելու՝ վերնագիրը՝ Գիշեր։ Խոսքերի հեղինակը Ռուբեն Սևակն է, երաժշտությունը գրել է Վահե Հայրապետյանը։
մեկ րոպեից էլ քիչ