Մեկնարկ

Բժշկությունը մարդու ճարտարապետությունն է. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրը ԵՊԲՀ ուսանող Մհեր Կուրղինյանն է: Մհերը ներկայացնում է մասնագիտության ընտրության իր պատմությունը, հիշում, թե ինչ խոհեր են նախորդել բժիշկ դառնալու որոշմանը, ինչպես է կողմնորոշվել իր նախասիրությունների աշխարհում:

Մհեր Կուրղինյան(ԵՊԲՀ ուսանող)-Սկզբում մտածում էի ճարտարապետ դառնալ, նաև արվեստի, նկարչության հանդեպ մեծ սեր ունեի: Բայց նաև հիշում եմ, որ փոքր ժամանակ բժշկական գրքեր էի թերթում, ինձ դուր էին գալիս նկարները: Բարեկամներիս մեջ բժիշկներ կային, և ես հետագայում առնչվեցի այդ մասնագիտության հետ, հասկացա, որ մարդկանց հետ իրենց շփումը, իրենց գործելաոճը սերտ կապեր ունեն նաև արվեստի ու պատկերավոր մտածողության հետ, և ես ինձ շատ վստահ պատկերացրի իմ ապագա ոլորտում ու որոշումս կայացրի:
Իրականում միայն թվում է, որ բժշկությունը, ճարտարապետությունն ու նկարչությունն իրար հետ կապ չունեն. շատ սերտ կապեր կան դրանց միջև:
Հայրս ասում է, որ բժշկությունը մարդու ճարտարապետությունն է, մարդու կառուցվածքի ու գործառույթների ճարտարապետությունը:
Ի՞նչն է կարևոր մասնագիտություն ընտրելիս. ինձ թվում է այն, որ երիտասարդը իրեն տվյալ մասնագետը պատկերացնելիս լավ ու երջանիկ զգա։

Ցուցադրել ավելի
Back to top button