Լուրեր

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը: Այն ներկայացնում ենք ստորեւ․

Դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին — Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1-ին, ժամը 10:00-ին — Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5-ին, ժամը 17:30-ին — Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6-ին, ժամը 10:30-ին — Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7-ին, ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:

Ցուցադրել ավելի
Back to top button