Լուրեր

Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։

Մեկ այլ գրառմամբ դեսպանությունը հայտնում է, որ Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։

«Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button