Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Առյուծն ու մուկը

Մի անգամ, անտառի արքան՝ առյուծը քնած էր։ Էդ ընթացքում փոքրիկ մկնիկը սկսեց նրա վրա վազվզել։
Այդ վազվզոցից՝ առյուծը քնից արթնացավ։
Նա իր հսկայական թաթը դրեց փոքրիկ մկան վրա։ Ապա բացեց իր հսկայական երախը, որ կուլ տա նրան ։
-Օ՜․․․ ների՜ր ինձ արքա,- լաց լինելով խնդրեց փոքրիկ մուկը։ Ներիր ինձ էս անգամ և ես այլևս երբեք նման բան չեմ անի։ Երբեք չեմ մոռանա քո բարությունը։ Ո՞վ իմանա, գուցե օրերից մի օր ես քեզ փոխհատուցե՞մ քո բարության դիմաց։
Առյուծին զվարճություն պատճառեց այն միտքը, որ մուկը կարող է իր համար երբևէ մի բան անել։ Բայց բարձրացրեց թաթը՝ թողնելով, որ մուկը գնա։
-Դե փախի՛ր,- ծիծաղեց նա,- տեսնենք էդ ո՞նց ու ե՞րբ ես իմ լավության տակից դուրս գալու, հիմա՛ր մկնիկ․․․
Որոշ ժամանակ անց որսորդները բռնեցին առյուծին և նրան կապեցին ծառից․․․
Հետո գնացին վանդակ բերեն, որ առյուծին գցեն մեջն ու տանեն գազանանոց։
Հենց էդ պահին, փոքրիկ մուկն անցնում էր մոտակայքով և լսեց առյուծի աղեկտուր մռնչոցը․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button