Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Airthings Masters մրցաշարում գրավեց երկրորդ տեղը՝ եզրափակիչի երկրորդ ռաունդում պարտություն կրելով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից:
Երկրորդ տեղի համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 փուլերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Մրցաշարում 3-րդը Մաքսիմ Վաշիե-Լագրավն է, որն այսօր հաղթեց ռուս շախմատիստ Դանիլ Դուբովին:
Մրցաշարի ավարտից հետո Արոնյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ խոստանալով հաջորդ անգամ հաղթել: