Լուրեր

Զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումն իրականացվում են անվճար

Զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու են բացառապես անվճար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 

«Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում: 

Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու են բացառապես ԱՆՎՃԱՐ` պետական պատվերի շրջանակում: 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն Կառավարության որոշում): 

Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները»:

Ցուցադրել ավելի
Back to top button