Այսօր՝ հունվարի 6֊ին Գյումրու բժշկական կենտրոնում ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ կանցկացնի խորհրդատվություն։
ԲԿ-ից մանրամասնում են, որ վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն կմատուցի պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին։
Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը խորհրդատվություն կմատուցի Գյումրու ծննդատանը։
«Քաղաքացիներին խնդրում ենք ժամը 12։00֊ից ներկայանալ Գյումրու բժշկական կենտրոն՝ ընդունարանի կողմից»,-ասված է ԲԿ-ի տարածած հայտարարությունում։